Այսօր և վաղը Երևանում կանցկացվի «Հավաքական ինքնապաշտպանություն. քաղաքական խնդիրներն ու իրավական ոլորտները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողով: Այս մասին հայտնում է Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտը:
Համաժողովին ծրագրվում է քննարկել միջազգային կազմակերպությունների ինքնապաշտպանությունը, ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում, էկոլոգիական ագրեսիայի և տեղեկատվական անվտանգության հարցեր:
Համաժողովին մասնակցելու են հրավիրված ՀԱՊԿ անդամ պետությունների, ինչպես նաև ԱՊՀ-ի, Եվրոպայի և այլ երկրների համալսարանների ու գիտական կենտրոնների գիտնականներ, փորձագետներ, քաղաքագետներ, դասավանդողներ:
ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:








































