Սիրիայում Հոմսի հին թաղամասերից զինված գրոհայինների դուրսբերումը տեղափոխվել է երեքշաբթի: Նահանգապետ Թալյալ Ալ-Բարազիի խոսքերով՝ պատճառը «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման ծայրահեղականների գործողություններն են՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
2.5 հազար մարդ, այդ թվում՝ 900 գրոհային, պետք է լքի Բեբ-Հուդ, Կարաբիս, Էլ-Քուսուր, Էլ-Համիդիա և Ջուրաթ էշ-Շիյահ թաղամասերը, որը 2 տարի վերջիններիս վերահսկողության ներքո էր: Նրանք անվտանգ միջանցքով առաջ կշարժվեն դեպի Դեր-էլ-Քաբիրու և Թալբիսու բնակավայրեր՝ Հոմսից հյուսիս: Նրանց կուղեկցեն Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդները և որպես միջնորդ հանդես եկած իրանցի դիվանագետները:
Հին Հոմսում կապահովվի նաև 45 քրիստոնյաների անվտանգ տարհանումը:









































