Մեծ Բրիտանիայի կոալիցիոն կառավարությունը խորհրդարանում լուրջ պարտություն է կրել: Խորհրդարանականները քվեարկել են ԵՄ-ի բյուջեի կրճատման և այդ բյուջե Բրիտանիայի վճարման օգտին` մերժելով կառավարության փոխզիջումային առաջարկը: Նոյեմբերին Բրյուսելում տեղի ունենալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ կքննարկվի ԵՄ 2014-2020 թթ. բյուջեի նախագիծը:
ԵՄ բյուջե Բրիտանիայի վճարման մասին 3-ժամանոց բուռն բանավեճին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, թե Բրյուսելում բանակցությունների ժամանակ կպնդի ԵՄ բյուջեի սառեցման վրա` ինֆլյացիայի պայմանով: Դեմ է հանդես եկել ավելի քան 50 պահպանողական-եվրոսկեպտիկ, նրանց նաև լեյբորիստներ են միացել:
307 պատգամավոր քվեարկել է ԵՄ բյուջեի կրճատման օգտին, դեմ` 294-ը: