Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը ամռանը կդառնա «Բավարիա»-ի խաղացող, մտադիր է դորտմունդյան ակումբում իր կարիերան ավարտել մաժորային նոտայի վրա՝ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթելով հենց «Բավարիա»-ին:
«Ես շատ բան եմ սովորել Դորտմունդում և գիտեմ, որ ես հիմա ավելի լավ խաղացող եմ, քան 4 տարի առաջ: Այնուամենայնիվ, այս մրցաշրջանում դեռ ֆուտբոլ կա: Ես անցկացրի իմ վերջին խաղը Դորտմունդում, բայց դեռևս պետք է երկու անգամ խաղամ Բեռլինում:
«Բորուսիա»-ում անցկացրած 4 տարիները ֆանտաստիկ էին, և նրանք դեռևս չեն ավարտվել: Այստեղ ես շատ գոլեր եմ խփել և ապրել շատ հրաշալի պահեր: Մենք երկու անգամ հաղթեցինք Բունդեսլիգայում, և հույս ունեմ, որ մենք կարող ենք երկրորդ անգամ հաղթել նաև Գերմանիայի գավաթի խաղարկությունում: Իմ պատմությունը «Բորուսիա»-ում դեռ չի ավարտվել»,- Լևոանդովսկու խոսքերն է փոխանցում դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում Լևաանդովսկին իր վերջին խաղն անցկացրեց երեկ Գերմանիայի առաջնության 33 տուրի «Հոֆենհայմ»-ի դեմ խաղում (3:2), իսկ Գերմանիայի գավաթխ եզրափակիչը տեղի կունենան մայիսի 17-ին Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում:









































