Monday, 29 06 2026
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն

Նախկին նախարարը չէր խառնվում քաղաքաշինությանը ու այդքանով արդեն օգտակար էր. Սաշուր Քալաշյան

Հայաստանի քաղաքաշինության նախարարի պաշտոնում Նարեկ Սարգսյանի նշանակումը բուռն քննարկումների տեղիք տվեց: Ժամանակին՝ Երևանի գլխավոր ճարտարապետ աշխատելու տարիներին, նույնքան բուռն էին դժգոհությունները նրա աշխատանքից:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թեպետ ժամանակին ինչ-ինչ խնդիրներ են ունեցել, սակայն դրանք եղել են մասնագիտական հարցերի շրջանակներում: Մինասյանը նշում է՝ կառավարությունը նշանակել է նախարար, նա հենց այդ կրթությունն ունի, պրոֆեսիոնալ է և լավ կտանի քաղաքաշինության ոլորտի քաղաքականությունը:

«Դժգոհություններ, ճիշտ է, լինում են, ես էլ եմ դժգոհ եղել, ես էլ եմ վիճել, բայց դա վերաբերում է մեր մասնագիտական սահմաններին: Մասնագիտականը կարևոր է, ինքն էլ մասնագետն է: Եղել են սխալներ, իհարկե եղել են, բայց ասել, որ քաղաքաշինության ոլորտը պիտի լինի վտանգի տակ՝ այդպես չէ: Դրանք բոլորը կարգավորվում են օրենքներով: Այ, որ համակարգը ճշտված այն ուղղությամբ գնա, որ օրենքները կիրառվեն, ստեղծեն նորմատիվային փաստաթղթերը, առանց որոնց մենք չենք կարող՝ դա կլինի ավելի մեծ գործ»,- ասաց նա:

Մինասյանը կարծում է՝ նոր նախարարը կարող է թիմով աշխատել, ավելին՝ նա միշտ էլ թիմով է աշխատել, իսկ հիմա ժամանակներն այդպիսին են, որ ոչ մեկն առանձին չի կարող աշխատել: «Իհարկե, թիմային պիտի աշխատի, նաև իր օպոնենտների հետ, հենց էդպես էլ պատկերացնում եմ ես, որովհետև մենակ մարդը չի կարող ինչ-որ բան անել, անգամ՝ հիմա: Նորմատիվային դաշտը դեռ շատ պակասություններ ունի, օրենսդրական դաշտում հղկվելու տեղեր կան և, ընդհանրապես, այդ խնդիրները, որ քննարկվում են, պիտի քննարկվեն նաև հետագայւմ»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ քաղաքաշինության նախկին նախարարն ինչում թերացավ, որ չմնաց իր պաշտոնին, Մինասյանը կարծիք հայտնեց, որ ընդհանրապես կառավարությունն իր կաբինետը թարմացնում է, սակայն չգիտի՝ ինչ պատճառով:

«Մատնանշել, ասենք, այսինչ թերության համար հանվեց, այդպես չէ, մենք այդ թերություններն իմանում ենք կառավարության հաղորդագրերից և այլն: Նման բան չի ասվել երբեք: Կառավարությունը փոխվում է, թարմացվում է, դա բնական բան է, այդ բոլորն արված է նաև մյուս հանրապետություններում, եթե ուշադրություն դարձնենք: Ես չեմ ասում, որ այս կամ այն նախարարը վատ է աշխատում, դրա համար է փոխվում, ուղղակի խնդիրներ կան, որոնք կառավարությանը, հանրապետության նախագահին ստիպում են թարմացնել կաբինետը:

Այնքանով, որ նա նոր չէ այդ բնագավառում, քաղաքի գլխավոր ճարտարապետն է եղել, որը նույնպես բարդ պաշտոն է. ես ասում եմ, իհարկե, սրված վիճակներ եղել են, սակայն նա անծանոթ չէ բնագավառին, և փոխնախարար է աշխատել երեք տարի: Կարծում եմ՝ շուտ կներդրվի այս բնագավառի մեջ: Կապրենք, կտեսնենք, ցանկություն կա, որ լավ լինի»,- ասաց նա:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, հիշեցմանը, թե ժամանակին դժգոհություններ կային Նարեկ Սարգսյանից, արձագանքեց. «Ինչո՞վ փարատվեց այդ դժգոհությունը, որևէ կերպ փարատվե՞ց: Ոչ մի բանով: Դժգոհությունը ոնց որ կար, նույն կերպ էլ մնաց: Ես տրամաբանական եմ համարում կառավարության այդ քայլը, որովհետև նույն մարդիկ էին միշտ հովանավորում իրենց, և նույն մարդիկ էլ ղեկի վրա են, այլ լուծում սպասել հնարավոր էլ չէ»:

Նոր նախարարի նշանակումով Քալաշյանը փոփոխություններ չի սպասում, նշում է, որ ոչ մի բան չի փոխվի, ամեն ինչ կմնա նույնը, ավելին՝ կվատանա, որովհետև եթե քաղաքաշինության նախարարությունում գոնե հարցեր լուծում էին մասնագետները, այստեղ առհասարակ նա անելիք էլ չունի, որովհետև քաղաքաշինությունից շատ հեռու է:

«Մեծ լիազորություններն ինքն իր գրպանում ուներ, համայն հայության գլխավոր ճարտարապետն էր, հայոց հանրապետության, Երևանի, Ռուսաստանի գլխավոր ճարտարապետն էր, էդ բոլոր հնարավոր սահմաններում ինքն արեց այն, ինչի համար արժանացավ հազարավոր քննադատական հոդվածների, հիմա էդքանից հետո ես ինչ ասեմ:

Նախկին նախարարը չէր խառնվում քաղաքաշինությանը, ու այդքանով արդեն նա օգտակար էր: Նարեկը հիմա կզբաղվի և շռնդալից կերպով նոր ալիք կառաջացնի քննադատական հոդվածների. ես էդպես եմ գուշակում, տա Աստված, էդպես չլինի»,- ասաց նա:

Սարգսյանից եղած դժգոհությունների պատճառն, ըստ ճարտարապետի, այն էր, որ Սարգսյանի համար ճարտարապետությունն ընդամենը մի գործիք է, որով նա լուծում է բոլորովին այլ խնդիրներ, ոչ թե ճարտարապետական, այլ բոլորն էլ հասկանում են՝ ինչ խնդիրներ. վերևից թելադրվող պահանջների սպասարկման խնդիրներ: Քալաշյանի կանխատեսմամբ՝ Սարգսյանը սպասարկելու է վերադաս մարմիններին, իսկ բոլոր իր շեղումները, այդ թվում՝ այլակերպումներն այդ թելադրանքի արդյունք են, նա ծառայել է, շատ լավ ծառայել է այդ բոլորին և կշարունակի ծառայել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում