Դնեպրոպետրովսկի հայրենասերները մայիսի 3-ին «Պարուս» հյուրանոցը զարդարել են 16 հարկանի բարձրությամբ ուկրաինական զինանշանով: Այս մասին հաղորդել է 34.ua կայքը:
«Այսօր մեր հայրենասեր տղաները արթնացել են առավոտյան 9-ին, մեծ քանակի կապույտ և դեղին ներկ են օգտագործել, որպեսզի հերթական անգամ ընդգծեն, որ Սիչեսլավը (Դնեպրոպետրովսկի ժողովրդական անվանումը) Ուկրաինան է: Այժմ Ուկրաինայի 16 հարկանի զինանշանը խոյանում է քաղաքի և մեծ Դնեպրի վրա»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:








































