Շշուկներ են տարածվել, թե ամերիկյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հարաբերությունների նոր փուլ է սկսել իր ներկայիս ընկերուհու՝ մոդել Թոնի Գարնի հետ: 39-ամյա ամուրին նրան իբր տարել է իր նոր տուն:
«Լեոն մարտին իր համար նոր բնակարան է գնել և արագ տեղափոխել Թոնիին»,- հաղորդել է In Touch կայքը՝ հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրին:
Դերասանը նոր բնակարան է գնել Մանհեթենի նույն շենքում, որտեղ մինչ այդ էր ապրում: Ուղղակի այս անգամ Դի Կապրիոն ընդարձակել է բնակարանը, ինչը նրան արժեցել է 8 մլն դոլար:
«Ինչպես երևում է՝ նրանց դուր է գալիս միասին ապրել»,- հաղորդել է աղբյուրը՝ հավելելով, որ զույգը մոտ մեկ տարի է՝ երջանիկ ու անհոգ տեսք ունի:










































