Կապի դաշնային գործակալության ղեկավար Ջուլիուս Գենաչկովսկին խնդրել է ԱՄՆ քաղաքացիներին բջջային հեռախոսներն օգտագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Գենչակովսկու խոսքերով՝ փոթորիկը տուժած նահանգներում շարքից հանել է բջջային կապի կայանների և մալուխային սարքավորումների զգալի մասը:
Բացի դրանից, Գենչակովսկին իր հայտարարության մեջ քաղաքացիներին խնդրել է զերծ մնալ ոչ կարևոր զանգերից՝ օգտագործելով էլեկտրոնային փոստը և սոցիալական կայքերի հնարավորությունները:









































