Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Ուրուգվայի «Կոմիտաս ռադիո ժամ»-ի տնօրեն Կարո Հեքիմյանը:
«Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ հայաստանյան ԶԼՄ-ների տարածած այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Մենք շատ ուշադիր հետևում ենք այստեղի քաղաքականությանը, հատկապես այն հարցերին, որոնք վերաբերում են հայերին, բայց նման բան չկա: Ուրուգվայը չի պատրաստվում ճանաչել ԼՂՀ անկախությունը»,- նշեց Հեքիմյանը:











































