Այն, թե ինչով է կինը սնվում հղիության առաջին ամիսների ընթացքում, անպայման ազդում է երեխայի ԴՆԹ-ի վրա: Այս մասին գրում է BBC-ն:
«Պարզվել է, որ կախված մոր սննդակարգից՝ փոխվում է երեխայի ԴՆԹ-ն: Դա են հաստատում նաև կրծողների վրա անցկացրած փորձերը: Ուստի շատ կարևոր է լավ սնվել մինչ հղիանալը և հղիության ընթացքում»,- ասել է բժիշկ Բրենվին Հենինգը:
Խոսքն էպիգենետիկ ազդեցությունների մասին է, որը ենթադրում է գեների «անջատում» և «միացում»:










































