Աշխարհի երկրորդ ռակետ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը չի վերականգնվել ձեռքի վնասվածքից և կարող է բաց թողնել Մադրիդի «Մասթերս-1000» շարքի մրցաշարը: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Այժմ Ջոկովիչը Մոնտե Կառլոյում է, որտեղ պատրաստվում է բուժզննում անցնել:
Եթե բուժզննման արդյունքները դրական լինեն, ապա Մադրիդի մրցաշարում սերբ թենիսիստի առաջին մրցակիցը կլինի խորվաթ Մարին Չիլիչը կամ պորտուգալացի Խքուան Սոուզան:









































