Ամերիկյան Millennium Challenges Corporation ընկերությունը հաստատում է Վրաստանի նոր կառավարության հետ համագործակցելու իր պատրաստակամությունը` ֆինանսական երկրորդ ծրագրի իրականացման համար, որի համաձան՝ երկիրը կարող է ստանալ 150 միլիոն դոլար։ Ինչպես հաղորդել են վրացական ԶԼՄ-ները, լրագրողներին այս մասին տեղեկացրել է Թոմ Հարլին` Millennium Challenges Corporation-ի փոխնախագահը՝ Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Հադուրի հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքերով՝ եթե նախկին տարիներին Millennium Challenges Corporation-ի ծրագրի շրջանակներում Վրաստանում իրականացվել են հիմնականում ճանապարհային և գյուղատնտեսական ծրագրեր, ապա ներկայիս ծրագիրը հիմնականում ուղղված կլինի կրթության բնագավառին:









































