Օրերս Լոնդոնում Քեյթ Մոսի` TopShop ապրանքանիշի համար նորաձևության նոր հավաքածուի շնորհանդեսը բառացիորեն կանգնեցրել էր երթևեկությունը վերոնշյալ ապրանքանիշի խանութի շուրջ: Այս մասին գրում է Lady.ru կայքը:
TopShop-ի համար Մոսի 2014թ. գարուն-ամառ հավաքածուն առաջինն է 4-ամյա դադարից հետո: Այն 1970-ականների ոճով է:
Չնայած շնորհանդեսն իսկական ֆուրոր էր առաջացրել` Մոսը միջոցառմանը շատ կարճ ժամանակով է ներկա գտնվել` հյուրերին մաղթելով «հաճելի գնումներ»:
Այդ կարճ «ելույթից» հետո մոդելը լքել է շնորհանդեսը և գնացել է այդ երջանիկ իրադարձությունը տոնելու ընկերների ու գործընկերների հետ:








































