Կրամատորսկում դաշնայնացման կողմնակից ինքնապաշտպանական ուժերի դեմ Կիևին ենթակա ուկրաինացի ուժայինների այսպես կոչված՝ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում անհայտ անձինք հասարակական տրանսպորտ են այրել: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Քաղաքի կենտրոնը ծխապատ է, լսելի են կրակոցներ և պայթյուններ: Տեղի բնակիչների խոսքերով` դեպի քաղաքային վարչակազմի շենք տանկերի շարասյուն է շարժվում:
Կրամատորսկի ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության ներքո է միայն քաղաքի կենտրոնական հատվածը, քաղաքի մյուս հատվածը գրավել են ուժայինները:







































