Ինչպես արդեն հայտնել ենք, Գերմանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունել է «Հոֆենհայմ»-ին:
Հանդիպման 31-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գլխի հարվածով գեղեցիկ գոլ խփեց`հաշիվը դարձնելով 2:1և Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում հեղինակելով իր 8-րդ գոլը:
Հավելենք, որ այս պահին խաղի հաշիվն է 3:1: Դորտմունդի ակումբի երրորդ գոլի հեղինակն է դարձել Լուկաշ Պիշչեկը:






































