Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նպատակադրվել է ձեռք բերել «Պորտու»-ի աստղի տրանսֆերային իրավունքները:
Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, Ալեքս Ֆերգյուսոնն անձամբ է հետաքրքրված քսանմեկամյա խաղացողի ծառայություններով: Անգլիացիները լուրջ են տրամադրված և պատրաստվում են 22 միլիոն եվրո առաջարկել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Ակնկալվում է Ռոդրիգեսին տեսնել «Յունայթեդ»-ում գալիք ամռանը:





































