Չորեքշաբթի երեկոյան հրդեհից ամբողջությամբ այրվել է Հարավային Կորեայի հնագույն բուդդայական տաճարներից մեկը։ Այս մասին հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: «Ռենհապ» գործակալության տվյալներով` տաճարի տարածքում բռնկումը, որի պատճառը կարճ միացումն է եղել, տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 02.00-ին:
Ողբերգության ժամանակ տաճարի տարածքում եղել է 10 հոգևորական, որոնք երջանիկ պատահականությամբ քնել են այլ շինությունում: Տաճարի գլխավոր շինությունից բացի, այրվել է անտառի մի փոքր հատված: Այլ շինություններ չեն տուժել: Ներկա դրությամբ քննարկվում է գլխավոր շինության վերակառուցման հարցը:
Նեջան տաճարը կառուցվել է 636 թ.:










































