«Ֆերարիի» նախկին ինժեներ Նայջել Ստեպնին Անգլիայում դարձել է ՃՏՊ-ի զոհ՝ տեղեկացնում է Autosport-ը:
56-ամյա Ստեպնիի «Ֆոլկսվագեն Քեդին» կանգնել է M20 մայրուղու ճամփեզրին: Առայժմ չճշտված պատճառով վարորդը դուրս է եկել երթևեկելի հատված, որտեղ վրաերթի է ենթարկվել բեռնատարի կողմից»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում:
Ստեպնին 2007թ. ներգրավված էր «Ֆորմուլա-1»-ի լրտեսական սկանդալում: Այն ժամանակ վերջինիս մեղադրել էին գլխավոր դիզայներ Մայք Կոֆլենին «Մակլարեն» բոլիդի մասին գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար:









































