ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի կողմից ծավալած գործողությունների ֆոնին պետք է ավելացնեն պաշտպանության վրա ծախսվող միջոցները, հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը:
«Մենք պետք է ձգտենք ՆԱՏՕ-ի բոլոր անդամների պաշտպանական բյուջենեի թարմացմանը»,- նախարարի խոսքերն է մեջբերում Reuters գորակալությունը:
Անցած երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Ռուսաստանից պաշտպանվելու համար մեծացնել ՆԱՏՕ-ի անդամների ռազմական բյուջեները: Ուկրաինայի իրադարձությունները որպես «ահազանգ» բնութագրելով՝ Քերին հայտարարել է՝ «մենք չենք կարող թույլ տալ մեր դաշնակիցներին կրճատել պաշտպանական բյուջեն»:
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռուսական սահմանների մոտ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի ակտիվության աճն աննախադեպ է ավանել:








































