Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը խորհրդարան գրավոր հայտարարություն է հղել Սիրիայի ընդդիմությանը «ոչ մահաբեր օգնություն» հատկացնելու՝ կառավարության մտադրության մասին, հաղորդում է Interfax-ը:
«Ես չեղյալ եմ հայտարարում Սիրիայի ազատ բանակի գերագույն ռազմական խորհրդին սարքավորումներ տրամադրելու դադարեցման մասին որոշումը»,- գրում է նախարարը:
Հեյգի խոսքերով՝ գրոհայինները շուտով կարող են ստանալ նոութբուքեր` արբանյակային ալիքով համացանցի հնարավորությամբ, բջջային հեռախոսներ, բեռնատար ավտոմեքենաներ, շարժական գեներատորներ, վառելանյութ, վրաններ, ինչպես նաև դեղորայք: Այդ ամենն արժե մոտ 1.7 մլն դոլար:
«Մեծ Բրիտանիայի իշխանությունները և ռազմական գերագույն խորհուրդը վստահ են, որ սարքավորումները նշանակված վայր կհասնեն պահպանված վիճակում»,- ընդգծել է նախարարը:









































