Նիդեռլանդցի աջ քաղաքական գործիչ Պիմ Ֆորտյեյնին սպանած Վոլքերթ վան դեր Գրաաֆն ազատ է արձակվել՝ կրելով սահմանված պատժաժամկետի միայն երկու երրորդը, գրում է BBC-ն:
Վան դեր Գրաաֆը վարչապետի թեկնածուին սպանել էր 2002 թ.: Նրան 18 տարվա ազատազրկման էին դատապարտել:
Ֆորտյեյնի սպանությունը ցնցել էր նիդեռլանդական հասարակությանը. շատ քաղաքական կուսակցություններ նրա հականերգաղթային գաղափարները ներառել են իրենց ծրագրերի մեջ:
Ինքը՝ քաղաքական գործիչը, իրեն չի դասել ուլտրաաջերի շարքին և աջակցել է շատ լիբերալ նախաձեռնությունների, այդ թվում՝ գեյ-ամուսնություններին ու էֆթանազիայի իրավունքին:
2004 թ. անցկացված հարցումների համաձայն՝ Ֆորտյեյնը բոլոր ժամանակների ամենամեծ նիդեռլանդցին է ճանաչվել:







































