Pagani Huayra-ն ֆանտաստիկ մեքենա է: Դռները՝ «ճայի թևեր», ցածր բեռնախցիկ, շքեղ սրահ: Շուտով այս մեքենան կունենա նաև բաց թափքով տարբերակ, գրում է style.rbc.ru-ն:
Ճանապարհին այս մեքենան տեսնողները կցնցվեն դրա յուրօրինակ և հիասքանչ տեսքից: Pagani ընկերությունը 2011 թ. մեկ հիպերմեքենա էր թողարկել, սակայն չի պատրաստվում կանգ առնել ձեռքբերման վրա: Վերջերս ընկերության ներկայացուցիչ Լուկա Վենտուրին հաստատել է, որ Pagani-ն աշխատում է բաց՝ Huayra տարբերակի վրա: Ցավոք, դա նշանակում է, որ մեքենան կզրկվի իր հանրահայտ «ճայի թևերից»:
Նորույթը երկու տարուց շուտ չի թողարկվի: Բաց վերևով Pagani Huayra-ն մոտավորապես մեկ միլիոն դոլար կարժենա:







































