Գերմանացի ցանցահեն Մաթիաս Ունգեթյումը պնդում է, որ իրեն հաջողվել է կոտրել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության պաշտոնական կայքը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Ունգեթյումի խոսքերով` ինքն աննշան «ճեղքվածքներ» է գտել գերատեսչության կայքում, ինչը թույլ է տվել իրեն փոխել այնտեղ դրված կարգախոսներից մեկը «Հետևեք ձեր էջին» գրությամբ:
«Նման «ճեղքերի» պատճառով համակարգիչները կարող են վարակվել վիրուսներով»,- ասել է ցանցահենը:







































