Թուրքիայում կարող է վերականգնվել մահապատիժը: Այս մասին ասել է այդ երկրի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն՝ հայտնում է թուրքական Haber7 հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ ներկայումս Թուրքիայի պետական մարմինները քննարկում են երկրում մահապատժի վերականգնման հարցը:
Նախարարը նշել է, որ այդ միջոցառումն անհրաժեշտ է համարում, քանի որ վերջին երկու ամիսներին Թուրքիայի տարբեր քաղաքներում 4 երեխա է բռնաբարվել և սպանվել:
Թուրքիայում մահապատիժը հանվել է 2004-ին՝ ԵՄ-ի կազմ մտնելուն ուղղված բարեփոխումների շրջանակներում:







































