ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դեռևս չի որոշել` կմասնակցի՞ արդյոք թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Ֆրանսիայի Գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք «Մարսել»-ի դեմ հանդիպմանը: Պատճառը շվեդ ֆուտբոլիստի գերհոգնածությունն է:
«Անկեղծ ասած, կասկածում եմ, որ Իբրահիմովիչը կխաղա «Մարսել»-ի դեմ: Մեր օրացույցն անչափ հագեցած է, և անհրաժեշտ է զգույշ վերաբերվել թիմի առաջատար ֆուտբոլիստներին:
Կարծում եմ` Զլատանին այլևս ոչինչ չի անհանգստացնում, սակայն մենք համընդհանուր որոշում կկայացնենք: Նա կմասնակցի առաջիկա հանդիպմանը, եթե ցանկություն ունենա»,- ֆրանսիական լրատվամիջոցները մեջբերում են մասնագետի խոսքերը:







































