Փոխմարշալ Չհվե Ռեն Հեն, ով Հյուսիսային Կորեայի քաղաքական հիերարխիայում երկրորդ մարդն էր համարվում՝ առաջնորդ Կիմ Չեն Ինից հետո, հեռացվել է բանակի քաղաքական վարչության պետի պաշտոնից: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:
Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է կուսակցական Հվան Բեն Սոն, ով ապրիլի վերջին ստացել է փոխմարշալի կոչում:










































