Ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի հայազգի սեփականատեր Սերգեյ Գալիցկին իր կարծիքն է հայտնել «Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսին աջակցող ակցիաների մասին:
«Բանանը ժամանակակից տրենդային ֆետիշ է: Թքած այդ երկրպագուի վրա, ով նետել է բանանը: Նրան ցմահ արգելել են մարզադաշտ այցելել, սակայն մոռացել են, որ ոչ բոլորը պետք է բանանով անեն այդ հերոսական, մոդայիկ «սելֆի»-ն:
Կարծում եմ՝ Ալվեսը առողջ տղամարդ է, նրա ինչին է պետք այդ սրտաճմլիկ աջակցությունը: Աշխարհը խելքը թռցրել իր սրբությամբ»,- գրել է Գալիցկին «Թվիթեր»-ի իր էջում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի «Վիլյառեալ» – «Բարսելոնա» հանդիպմամ ժամանակ տանտերերի երկրպագուներից մեկը Ալվեսի ուղղությամբ բանան էր նետել, իսկ բրազիլացին վերցրել էր այն և կերել էր:








































