Վրացական «9-րդ ալիք» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 8-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից միավորված շտաբի պետի պաշտոնում նշանակված, 32-ամյա բրիգադի գեներալ Գեորգի Կալանդաձեն հրաժարական է տվել: Վերջինս իր այդ որոշումը պատճառաբանել է արտասահմանում իր որակավորումը բարձրացնելու մտադրությամբ:
Ավելի վաղ պաշտպանության նոր նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել էր, որ փոխելու է միավորված շտաբի պետին, որին նշանակել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Միավորված շտաբի պետին, պաշտպանության նախարարի ներկայացմամբ, հաստատում է գերագույն գլխավոր հրամանատարը:











































