Apple ընկերությունը հետաձգում է անձնական համակարգիչների համար նախատեսված iTunes-ի նոր տարբերակի ներկայացումը ծրագրի վերամշակման համար` Cnet պարբերականին հաղորդել է Apple-ի ներկայացուցիչ Թոմ Նյումայրը:
iTunes 11 ծառայության տարբերակը Apple-ի կողմից ներկայացվել է սեպտեմբերի 12-ին iPhone 5-ի և iPod նվագարկիչի ներկայացման հետ: Նոր ծառայության առանձնահատկությունը Apple iCloud ծառայության հետ միասնությունն է:
Ի սկզբանե Apple-ը մտադիր էր թողարկել iTunes 11-ը հոկտեմբերին, սակայն այժմ պլանավորվում է ծրագիրը օգտատերերի համար հասանելի դարձնել այս տարվա նոյեմբերի վերջին:








































