Խոսելով Մադրիդի «Ատլետիկո»-ի մասին, Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայի և հարձակվող Դիեգո Կոտայի գերազանց խաղը:
Հիշեցնենք, որ դարպասապահի իրավունքները պատկանում են լոնդոնյան ակումբին, իսկ Կոստան «Չելսի»-ի տրանսֆերային թիվ մեկ նպատակն է:
«Կուրտուան և Կոստան հիանալի աշխատանք կատարեցին «Չելսի»-ի դեմ հանդիպմանը: Ամեն ինչ որոշվեց նրանց խաղի արդյունքում: Երկուսն էլ գերազանց խաղացին»,- ասել է պորտուգալացի մասնագետը:






































