Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Մադրիդի «Ատլետիկո»-ին պարտվելուց հետո Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հակառեկորդ է սահմանել:
Մոուրինյոյի գլխավորած թիմերը 4-րդ տարին անընդմեջ մրցաշարի կիսաեզրափակչից լքում են պայքարը:
Նախորդ 3 դեպքերում Մադրիդի «Ռեալ»-ը պորտուգալացու գլխավորությամբ չի կարողացել դուրս գալ եզրափակիչ՝ մրցաշարից դուրս մնալով կիսաեզրափակչից:







































