ԱՄՆ-ում դաշնային գերատեսչությունները, որոնք տեղակայված են Վաշինգտոնում, վերսկսել են «Սենդի» փոթորկի պատճառով 2012-ի հոկտեմբերի 29-ին դադարեցված աշխատանքը: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Նշվում է, որ բոլոր դաշնային գերատեսչությունները կբացվեն, դրանց աշխատակիցները կկարողանան ժամանակից շուտ ավարտել աշխատանքը ղեկավարությանը տեղեկացնելուց հետո: Աշխատանքը հնարավոր է նաև հեռուստակոնֆերանսի միջոցով:
Վերականգնվել է նաև ստորգետնյա և վերգետնյա հասարակական տրանսպորտի աշխատանքը:
Հիշեցնենք. վերջին անգամ Վաշինգտոնի դաշնային գերատեսչություններն իրենց աշխատանքը դադարեցրել էին 2010-ի փետրվարին` ուժեղ ձյան պատճառով:








































