Մոլորակի բնակչության մի ստվար զանգված տնային կենդանիների սիրահար է: Երբեմն այդ սերն արտահայտվում է նրանց խնամքով, գեղեցկության սրահներ տանելով, կանոնավոր զբոսանքով, երբեմն էլ՝ բարձրաստիճան հյուրասիրությամբ:
YouTube-ում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է տերը սիրելի գերմանամկան համար մեքսիկական բուրիտո պատրաստում (բարակ լոշ՝ փաթաթված տարատեսակ լցոնով) և սեղան պատրաստում նրա համար:










































