Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման ուրախ է, որ թիմը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր է նվաճել:
«Ես «Ռեալ» եմ տեղափոխվել` այս տիտղոսը նվաճելու համար: Հուսով եմ, որ մենք Չեմպիոնների Լիգայի գավաթակիր կդառնանք: Ամբողջ թիմով պաշտպանվում էինք և գրոհների նետվում: Երրորդ գոլը ֆանտաստիկ ստացվեց:
Ափսոս, որ Խաբի Ալոնսոն չի կարող մասնակցել եզրափակիչին: Ցավում եմ, բայց մենք կնվիրենք հաղթանակը Խաբիին»,- AS-ը մեջբերում է Բենզեմայի խոսքերը:






































