Ստամբուլը հերթական անգամ լարվածությամբ է դիմավորել Մայիսի 1-ը: Պատճառը Թաքսիմ հրապարակի ոստիկանական արգելափակումն է՝ ուղղված ցույցերի ու հավաքների անցկացումը կանխելուն:
Մայիսմեկյան հավաքները հատկապես լարված են Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում, որը համարվում է մեկնակետ շատ միությունների ու կազմակերպությունների համար, որոնք կոչ են անում չենթարկվել Աշխատավորների օրը Թաքսիմ հրապարակում հավաքվելու իշխանությունների արգելքին: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Դեռևս առավոտյան՝ տեղի ժամանակով 8:50-ին, ոստիկանությունը սկսել է ջրցան մեքենաներ գործի դնել՝ ցրելու Բեշիկթաշում հավաքվող ցուցարարներին:
Տեսանյութը՝ այստեղ։









































