ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը վստահ է, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները մտադիր են իրականացնել տնտեսական բարեփոխումները, որոնցով նախատեսվում է երկու տարվա ընթացքում 17 մլրդ դոլարի չափով վարկ տրամադրել երկրին՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հակաճգնաժամային ծրագրի շրջանակերում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուին:
Ծրագիրը համարելով «Ուկրաինայի համար չափազանց կարևոր»՝ ֆինանսների նախարարը հույս է հայտնել, որ օգնության փաթեթը հանրապետությանը թույլ կտա վերականգնել ֆինանսական կայունությունը և տնտեսական աճը:







































