Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի ինքնիշխանությունը և Եվրոպայում պետական սահմանների անձեռնմխելիության սկզբունքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդի ժամանակ իր ելույթում՝ գրում է ITAR-TASS-ը:
«Այն, ինչ արեց Ռուսաստանը, ոչ միայն Ուկրաինայի ինքնիշխանության խախտում է, այլև այն հիմնարար սկզբունքի, համաձայն որի՝ Եվրոպայում սահմանները չեն կարող փոփոխվել քաղաքական ահաբեկումների կամ ռազմական ուժի միջոցով»,- ասել նա:
Բայդենը կարծում է, որ Ուկրաինայի ճգնաժամը ոչ մի ընդհանուր բան չունի ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ:








































