Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ երկու ամիս առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը չի իրականանում, «անհրաժեշտ է անել ավելին»: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսին:
«Ես ՄԱԿ-ի ԱԽ-ին ասացի, որ 2139 բանաձևը չի աշխատում»,- ընդգծել է Ամոսը:
Նրա խոսքերով` ՄԱԿ-ի կողմից Սիրիայի իշխանություններին այլ երկրների միջոցվ սահմանը հատելու մի շարք կետեր են առաջարկել` 1.4 մլն մարդուն անհապաղ օգնություն հատկացնելու համար: «Մենք դրանում առաջընթաց չտեսանք»,- ասել է Ամոսը:
«Անվտանգության խորհրդի անդամների միջև քաղաքական տարաձայնություններն ազդում են 2139 բանաձևի իրականացան վրա: Ուստի, Խորհուրդն ինքը պետք է աշխատի պառակտումը հաղթահարելու ուղղությամբ, քանի որ այն լուրջ հետևանքներ է ունենում մարդասիրական գործողությունների վրա»,-հավելել է նա:









































