Կիևում զինված մարդիկ արգելափակել են նախարարների կաբինետի շենքը, հաղորդում է UNN-ն:
«Համազգեստով զինված մարդիկ արգելափակում են նախարարների կաբինետի շենքը, որտեղ անցկացվում է նախարարների նիստը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ կրակոցներ են լսվում:
Նախնական տվյալներով՝ Մայդանի ինքնապաշտապնության ներկայացուցիչները պահանջում են նախարարների կաբինետից պաշտոնից ազատել պետական պահպանության նախարար Վալերի Գելետեյին:








































