Սաուդյան Արաբիայի բնակիչներն ամուսնացել են Skype-ի օգնությամբ: Տեսաչաթը հնարավորություն է տվել ամուսնանալ աշխարհի տարբեր ծագերում գտնվող մարդկանց:
Բանն այն է, որ փեսացուն՝ Այեդ Ալ-Նակուլը, ապրում է ԱՄՆ-ում, իսկ նրա ընտրյալն ապրում է իր հայրենիքում:
Հոգևորականը նախ զարմացել է, երբ իրեն խնդրել են պսակել տղամարդուն, որն ապրում է ԱՄՆ-ում, և կնոջը, որը գտնվում է Սաուդյան Արաբիայում։ «Դա առաջին դեպքն էր, երբ պսակադրության ժամանակ ստիպված էի սմարթֆոն օգտագործել»։
Երջանիկ փեսացուն, որը սովորում է ԱՄՆ-ում, խոստովանել է, որ սպասում է հայրենիք վերադարձի առաջին հնարավորությանը, որ կնոջն իր հետ տանի Միացյալ Նահանգներ, գրում է Gulf News-ը:










































