Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, Սիրիայի հետ հաշտության ձախողման պատասխանատվությունը դնելով այդ երկրի իշխանությունների վրա, կոչ է արել սիրիական անցումային կառավարություն ստեղծել:
«Բոլորին անհրաժեշտ է քայլերի դիմել՝ Սիրիայում անցումային կառավարության ձևավորման համար, որը արտացոլելու է սիրիական ժողովրդի կամքը: Հիմա ամենակարևորը խաղաղության հաստատումն է»,- հայտարարել է թուրք նախարարը:
Դավութօղլուն նաև նշել է, որ թուրքական կողմը շարունակում է սիրիական ճգնաժամի կարգավորման համար համատեղ գործողությունների վերաբերյալ խորհրդակցությունները Ռուսաստանի հետ։
Բացի այդ, ԱԳՆ ղեկավարը դժգոհություն է հայտնել Սիրիայի թե իշխանություններից, թե՛ ընդդիմությունից՝ զինադադարի պայմանները չիրականացնելու համար՝ միաժամանակ դրա պատասխանատվությունը դնելով Ասադի ռեժիմի վրա:











































