Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօր որոշել է 20 օրով երկարաձգել չորս լրագրողների ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի», դիմումի քննարկման ժամկետը:
Ինչպես «Փատինֆո»-ի թղթակցին հայտնել է հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, սա պայմանավորված է նրանով, որ հանձնաժողովը որոշում կայացնելու համար մտադիր է լսել պատգամավորի պարզաբանումներն ու մեկնաբանությունները:
Հանձնաժողովն ապրիլի 15-ի նիստում արդեն լսել էր լրագրողների պահանջը և բացատրությունը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում







































