Monday, 06 07 2026
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին

Ռուբեն Վարդանյանը համոզված է՝ մոտ ապագայում ռուսական բիզնեսին մեծաթիվ սնանկացումներ են սպասվում

Ռուսաստանի սեփականության վերաբաժանումն անխուսափելի գործընթաց է, քանի որ չեն կարող խոշորագույն ընկերություններն անվերջ անարդյունավետ մնալ, նախազգուշացնում է ներդրող, ռուսաստանաբնակ գործարար, «Սբերբանկ Ռոսիի» նախագահի խորհրդական Ռուբեն Վարդանյանը:

Վարդանյանը «Վեդոմոստիի» հետ զրույցում պատմել է, թե ինչպես է ընտրում ներդրումային նախագծերը, ինչպես են միջազգային ներդրողները գնահատում Ռուսաստանի իրավիճակը, և ինչ հիմնարար փոփոխություններ են արդեն վաղուց հասունացել Ռուսաստանում:

«Կարծում եմ՝ ռուսական բիզնեսին մոտ ապագայում սպասվում է բավական մեծ քանակությամբ սնանկացումներ ու վերակազմավորումներ, քանի որ հնարավոր չէ անվերջ գումար ներարկել կրախի եզրին գտնվող ընկերություններին և աջակցություն տրամադրել յուրայիններին: Վաղ թե ուշ պետք է յուրայինների փրկության այդ մոդելից անցնել բիզնեսի փրկության մոդելին: Այդ հիմնարար փոփոխությունը պետք է վերջապես տեղի ունենա»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

«Սեփականության վերաբաժանումը անխուսափելի գործընթաց է, քանի որ խոշորագույն ընկերությունները չեն կարող անարդյունավետ մնալ անվերջ, այդ թվում՝ Ռուսաստանում»:

Նա նախազգուշացնում է, որ սեփականության վերաբաժանումը անխուսափելի գործընթաց է, քանի որ խոշորագույն ընկերությունները չեն կարող անարդյունավետ մնալ անվերջ, այդ թվում՝ Ռուսաստանում:

«Մենք այնքան երկար ենք վախեցել, որ ամեն ինչ կգնեն «կապիտալիստները»… Լավ, բայց արդեն անցել է 20 տարի: Եկեք լավ ղեկավարենք այն, ինչ ստացել ենք: Ու եթե չեք կարող, ապա պետք է մշակվի այդ բիզնեսի վերաբաժանման մեխանիզմ:

Ռուսաստանի առանցքային խնդիրներից մեկը, ի տարբերություն ԱՄՆ-ի, սնանկացումից չափազանց մեծ վախն է: Իրականում, սնանկացման գործընթացը, եթե ամեն ինչ արվում է քաղաքակիրթ ձևով, պարզապես հարկավոր է բիզնեսը փրկելու համար: Հենց այդպես է կառուցված Chapter 11-ի գործընթացը (ԱՄՆ Սնանկացման մասին օրենսգիրք, գլուխ 11): Կրկնում եմ՝ մենք պետք է առաջին հերթին փրկենք ոչ թե յուրայինին, այլ բիզնեսը: Երկրորդ՝ սովորենք, որ սնանկացումը դեռ պատմության վերջը չէ: Եթե մարդն ամեն ինչ ճիշտ է արել, կատարել է իր պարտավորությունները, նա կարող է փորձել ամեն ինչ նորից սկսել: Վաղ թե ուշ Ռուսաստանում այդպես կլինի»,- համոզված է «Վեդոմոստիի» զրուցակիցը:

Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը նման են, սակայն ԱՄՆ-ում, ի տարբերություն Ռուսաստանի, քիչ են գաղափարական սահմանափակումները, հատկապես նրանում՝ ինչը կարող է շահավետ լինել բիզնեսի համար:

Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է, որ իր դեպքում բավական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել՝ հեռացել է բանկերի ներդրումային ինդուստրիայի գործառնական ու ռազմավարական ղեկավարումից, թեև շարունակում է համագործակցությունը «Սբերբանկ» խմբի հետ՝ որպես նախագահի խորհրդական ու կառավարման ղեկավար: «Սակայն եթե ավելի խորը նայենք, ես, ինչպեսև նախկինում, փորձում եմ անել նախագծեր՝ կապված տնտեսական ու սոցիալական ոլորտների հետ: Սակայն հիմա շարունակում եմ դրանով զբաղվել այլ մեխանիզմների միջոցով՝ ներդրումների, աշխատանքի, ինձ հետաքրքիր ընկերությունների տնօրենների խորհրդի աշխատանքի, բարեգործական ու կրթական նախագծերի միջոցով: Այնպես որ, մեծ հաշվով, սկզբունքային ոչ մի բան չի փոխվել, բացի նրանից, որ պակասել է գործառնական ծանրաբեռնվածությունը»՚,- պատմել է Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ստեղծվել է «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ոչ մեծ ընկերությունը, որը խորհրդատվական ծառայություներ է տրամադրում:

«Մենք ունենք նաև անշարժ գույքի հիմնադրամ: Մենք զբաղվելու ենք հաճախորդներին խորհրդատվություն տրամադրելով, նրանց ենք հաղորդելու մեր գիտելիքներն ու advisory փորձը՝ լինելով նախագծերի համաներդրող: Ներգրավելու ենք տարբեր նախագծեր իմ սեփական, ինչպես նաև մեր հաճախորդների ու գործընկերների կապիտալով»,- ասում է ներդրողը:

«Մենք ապրում ենք անցումային շրջանում, երբ շատ գործընթացներ դեռ ավարտված չեն, չնայած փոփոխություններից անցել է ավելի քան 20 տարի: Նախկինի պես բարձր է անվստահությունը հասարակության տարբեր խավերի, բիզնեսի ու ներդրողների միջև: Իմ բարձր մրցունակության գերազանցոււթյունն այն է, որ ես ես ճանաչում եմ շատերին, ու շատերը գիտեն ինձ՝ որպես բանկիրի, և վստահում են ինձ պրոֆեսիոնալ ու մարդկային պլանում: Երևի, նման մոդելում ես ունեմ ավելի շատ ուժեղ կողմեր, քան ինչ-որ մեկը մեր երկրում (Ռուաստան)»,- անկեղծանում է Ռուբեն Վարդանյանը: Նրա խոսքով՝ հիմա ձևավորվում է կառույց, որը միասնական հարթակի է տանում իր բոլոր նախագծերը: Դրանք հնարավոր է բաժանել 3 խմբի. առաջինը կոմերցիոն նախագծերն են, ինչպիսին «Կամազն» է, Big Foot-ը (տնօրինում է Lamoda-ն), Joule Unlimited-ն և այլն, որոնց մեջ Ռ.Վարդանյանը ներգրավված է իր հաճախորդների ու գործընկերների հետ:

«Իմ առավելությունը այդ ուղղությամբ կուտակված փորձն է, պրոֆեսիոնալիզմն ու իմ հաճախորդների վստահությունը»,- ասում է Վարդանյանը:

Երկրորդ խումբը family office-ն է, որը ծառայություններ է մատուցում կայացած ընտանիքների:

«Վեդոմոստիի» լրագրողի՝ բարեգործության վերաբերյալ հարցին Ռուբեն Վարդանյանը պատասխանել է, որ իր նախագծերի 3-րդ փաթեթը կապված է Ռուսաստանում բարեգործական ինդուստրիայի ստեղծման, ԱՊՀ երկրներում կրթական նախաձեռնությունների և Հայաստանի զարգացման հետ: «Մենք կարևոր ենք համարում, որ նախագծերը լինեն ֆինանսապես կայուն, և մենք փորձում ենք կառուցել մոդելներ, որոնց պարագայում դրանք ավելի քիչ կապված կլինեն դոնորներից: Շատերը մտածում են՝ Վարդանյանը վաճառել է ընկերությունը ու զբաղվում է բարեգործությամբ: Դա այդպես չէ… Ես ինձ վրա շատ մեծ պարտավորություններ ու ռիսկեր եմ վերցնում և ամեն ինչ, ինչ նախկինում արել եմ, անում եմ և հիմա, սակայն ավելի կարգավորված կերպով ու նպատակային»,- ասում է նա:

Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է նաև «Տրոյկա դիալոգի» հետ համագործակցության ավարտին:

«Համագործակցությունն ավարտում է իր կյանքը: Հունիսին Հայաստանում կլինի գործընկերների հրաժեշտի պարահանդես: Չեմ կասկածում, որ մարդիկ կշարունակեն շփվել: Մենք արդեն հաստատել ենք համատեղ բարեգործական նախագիծ, որը հովանավորելու է ապագա տաղանդավոր ֆինանսիստներին: Սակայն նախկին ձևաչափով, որպես գործող աշխատանքային մեխանիզմ, գործընկերությունը ավարտել է իր գոյությունը 2014թ. հունվարի 1-ին»,- պատմում է Վարդանյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում