Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը:
Հիշեցնենք` ապրիլի 29-ին Մյւոնխենում կայացած «Բավարիա»-ի դեմ հանդիպմանը «արքայական ակումբ»-ը ջախջախիչ` 4:0 հաշվով առավելության հասավ «Բավարիա»-ի նկատմամբ: Սակայն հենակետային կիսապաշտպանը ստացավ երրորդ դեղին քարտը «Ալյանց Արենա»-ում և ստիպված կլինի բաց թողնել Լիսաբոնում կայանալիք եզրափակիչը:
Հավելենք, որ մրցաշարի եզրափակիչում «Ռեալ»-ը կմրցակցի «Չելսի»-«Ատլետիկո» դիմակայության հաղթողի հետ:







































