Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր խորհրդարանի խոսնակի ընտրություններում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ստացավ քվեարկած 106 պատգամավորներից 101-ի ձայները:
«Առաջին լրատվական»-ը նրանից հետաքրքվեց, թե ի՞նչ է կարծում՝ ինչու ԲՀԿ պատգամավորներն էլ նրա օգտին քվեարկեցին, ինչպե՞ս է վերաբերվում այդ հանգամանքին․ «Շատ դրական՝ նայած ինչ է որոշում խմբակցությունը, բայց դուք պետք է մտածեք, որ բավականին երկար տարիներ համագործակցել ենք վերջին հաշվով»:
Հետաքրքվեցինք, թե իր կարծիքով՝ այդօրինակ քվեարկությունն իր անձո՞վ է պայմանավորված եղել․ «Չեմ կարղ գնահատական տալ, չգիտեմ՝ ով է քվեարկել, ինչ է քվեարկել»:
Նա նաև դրական գնահատեց մրցակցությունը Հրանտ Բագրատյանի հետ․ դա ավելի ամրապնդում է որպես քաղաքական գործիք՝ ընտրությունները»:
Մանրամասները՝ տեսանյութում









































