Ամերիկացի երգչուհի Մերայա Քերին, ով շատ է սիրում իր փոքր շներին, նրանց համար միջոցներ չի խնայում, փոխանցում է Lady.ru-ն: Լուրերի համաձայն՝ նրանց խնամքի վրա տարեկան 43 հազար դոլար է ծախսում:
Մերայան ութ շնիկներ ունի: Նրանց բոլորին էլ հարկավոր է մորթու խնամք, մերսում, դիմակներ և մատնահարդարում: Հատուկ վարորդը գլամուրային շներին Սպա կենտրոն է տանում, որտեղ յուրահատուկ հաճախորդներն անցկացնում են իրենց ամբողջ օրը:
Իսկ Ջեք անունով շունը Մերայային ուղեկցում է գրեթե բոլոր ճանապարհորդությունների ժամանակ: Մի անգամ երգչուհին Twitter-ում գրել է, որ Ջեքը մասնավոր ինքնաթիռում է ապրում:
Հիշեցնենք, որ երբ Մերայայի շներից մեկը պատրաստվում էր ձագեր ունենալ, նա հատուկ հոգեբան էր վարձել, որպեսզի մասնագետը շանը պատրաստի ձագերի լույս աշխարհ գալուն:








































