Թուրքիայում լրագրողը 10 ամսվա կալանքի է դատապարտվել, քանի որ Twitter-ում մատնահետքեր պարունակող «փոսթ» է հրապարակել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լրագրողը որոշել է մեկնաբանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծրագրերի մասին լուրը: Վերջինս հայտարարել է բոլոր մասնավոր դպրոցները փակելու իր մտադրության մասին:
Twitter-ում 180 000 հետևորդ ունեցող Օնդեր Այթաքը, սոցկայքում մեկնաբանելով վերոնշյալ լուրը, պատահաբար սխալ տառ է նշել: Արդյունքում թուրքերեն ustam («տնօրենս») բառը վերածվել է հայհոյանքի:
Այթաքը պնդում է, որ դա ուղղակի պատահականություն է եղել, և ինքը վարչապտին վիրավորելու մտադրություն չի ունեցել:










































