Ոչ վաղ անցյալի պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստ Դեկուն կարծում է, որ Մադրիդի «Ռեալ»-ը լավ հնարավորություններ ունի հաղթող դուրս գալ «Բավարիա»-ի դեմ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ դիմակայությունում:
«Կարծում եմ, որ «Ռեալ»-ը լավ հնարավորություններ ունի «Բավարիա»-ին անցնելու համար: Այսպիսի եզրահանգման եմ եկել առաջին հանդիպումից հետո, որում մադրիդցիները ցույց տվեցին, թե ինչպես պետք է խաղալ այդպիսի ուժեղ թիմի դեմ»,- Դեկուի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Բավարիա» – «Ռեալ» պատասխան հանդիպումը կկայանա այօսր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:







































