Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Բացվել է Աջափնյակ վարչական շրջանի հիմնանորոգված հանգստյան գոտին (լուսանկարներ)

Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ մասնակցել է մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում համայնքային ծրագրով այս տարի հիմնանորոգված հանգստյան գոտու հանդիսավոր բացմանը:

Երկրի ղեկավարին ներկայացնելով տասնամյակներ շարունակ անխնամ ու քայքայված տարածքի բարեկարգման աշխատանքների ծավալը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 1.7 հա ընդհանուր տարածքով զբոսայգում, սահմանված չափորոշիչներին համապատասխան, կատարվել է գոյություն ունեցող մոտ 3000 քմ մակերեսով ջրավազանի հիմնանորոգում՝ յուրաքանչյուր կիսակլորի մեջ գործարկելով նոր ստեղծված մեկ շատրվան։ Տարածքի բարեկարգման շրջանակում տեղադրվել են գեղարվեստական ձևավորմամբ բետոնե սալեր, ամբողջությամբ փոխվել են բազալտե և բետոնե եզրաքարերը, կառուցվել և գործարկվել է երկու նոր ցայտաղբյուր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բնակիչների հանգիստը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով տարածքը կահավորվել է նստարաններով, երեք բաց և մեկ փակ զրուցարան–տաղավարներով, երեք խաղային ատրակցիոններով, սպորտային առանձին հրապարակով և արտաքին լուսավորման ձևավոր էլեկտրասյուներով։

Բացի այդ, քաղաքապետը նաև նշել է, որ տարածքի կանաչապատման նպատակով ամբողջությամբ փոխարինվել է զբոսայգու ընդհանուր տարածքի ավելի քան 4000 քմ վրա առկա պիտանությունը կորցրած հողաշերտը, իսկ հանգստի գոտու կանաչ զանգվածի ոռոգման նպատակով անցկացվել է 2035 գծամետր երկարությամբ ոռոգման նոր ցանց։ Տարածքում տնկվել է 750 մշտադալար տնկի:

Շրջելով և ծանոթանալով հանգստյան գոտում ստեղծված պայմաններին, Հանրապետության նախագահն ու Երևանի քաղաքապետը զրուցել են նաև զբոսայգում իրենց հանգիստն անցկացնող բնակիչների հետ: Օգտվելով առիթից բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել հանրապետության նախագահին և Երևանի քաղաքապետին տասնամյակներ շարունակ անխնամ մնացած տարածքը կարճ ժամանակում բարեկարգելու և իրենց տնօրինմանը հանձնելու նախաձեռնության համար:

Պատասխանելով լրագրողների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում հանգստի գոտիների ստեղծման ծրագիրը լինելու է շարունակական. «Մայրաքաղաքի համաչափ զարգացման ապահովման մեր քաղաքականությունը ենթադրում է բոլոր վարչական շրջաններում ունենալ հանգստի և ժամանցի նմանատիպ կենտրոններ: Այս տարվա ընթացքում հինգ վարչական շրջաններում մենք արդեն բնակիչներին ենք հանձնել նման փոքր կենտրոններ և այսօր Աջափնյակ վարչական շրջանում շահագործման հանձնեցինք հերթական հանգստի գոտին: Այգիների և պուրակների վերակառուցման, ինչպես նաև նորերի ստեղծման ծրագրերը լինելու են շարունակական և հաջորդ տարիներին մենք մյուս վարչական շրջաններում ևս կունենանք նմանատիպ կենտրոններ»,-նշել է քաղաքապետը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ վարչական շրջանների նմանատիպ կենտրոնների ստեղծման աշխատանքների ընթացքը մշտապես եղել է իր անմիջական հսկողության ներքո. «Աշխատանքային շրջայցերի շրջանակում մենք մշտապես այցելել ենք նաև բոլոր շինհրապարկներ, այդ թվում նաև նմանատիպ կենտրոնների կազմակերպման աշխատանքներին հետևելու, ինչն էլ հնարավորություն է տվել հենց տեղում շտկել թերությունները: Մայրաքաղաքում բնակիչների հարմարավետությանն ուղղված ցանկացած ծրագրի հիմքում մենք, որպես սկզբունք հաշվի ենք առնում բնակիչների առաջարկներն ու խորհուրդները, ինչի արդյունքում էլ ապահովվում է հարմարվետ միջավայր»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Հանգստյան գոտու վերակառուցման աշխատանքները կատարվել են երեք ամսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում