Դամասկոսում տեխնիկական ինստիտուտի շենքում ականանետի պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվել, 50 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է SANA գործակալությունը:
SANA-ի հաղորդմամբ՝ ականանետային հարձակման է ենթարկվել Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնական Շահգուր թաղամասը: Զինյալները 4 ականանետ են արձակել:









































